Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար. med.news.am

Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար. med.news.am

Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված, հաղորդում է Washington Post-ը: Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ:

 

Փենսիլվանիայի համալսարանի քնի հետազոտող Մայքլ Գրենդերը համարում է, որ սննդակարգը կատարելագործելու լավագույն միջոցը դա հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելն է: «Եվ առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տեւել»,- ասում է նա:

 

Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: «Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, դա երկար չի տեւում,- ասում է Գրանդերը: - Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման»: Բացի այդ Գրանդերը խորհուրդ է տալիս խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից եւ ճաշին կծու կերակուրներից:

 

Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները եւ հացահատիկները մագնեզիում: Միսո ապուրը, ձուկը եւ յոգուրտը պարունակում են վիտամին B6: «Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը»,- ասում է Գրանդերը: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որեւէ մթերք օգտագործելու «արարողությունը» կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ejeni.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ